Vinaora Nivo SliderVinaora Nivo Slider

Նախագծեր

 

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք առավելապես միտված են Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ու առաջընթացին: Թերևս այդ իսկ հիմնավորմամբ իրականացվող բոլոր միջոցառումները «ՀՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հայեցակարգ»-ի նպատակային համատեքստում են:

 

ԻՏՁՄ կողմից իրականացվող ծրագրերից մի քանիսն արդեն իսկ ավանադական դարձած և «Հայաստանի ՏՀՏ ամսվա» առանցքային միջոցառումներից են:

 

Ի թիվս այլ ծրագրերի, ԻՏՁՄ-ն կազմակերպում է ԴիջիԹեք Էքսպո ՏՀՏ/ԲՏ ամենամյա ցուցահանդեսը, ԴիջիԹեք Բիզնես Ֆորումը, «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումըՀայաստանի ռոբոտների բաց առաջնությունը (ԱրմՌոբոտիքս/www.armrobotics.am/), «Բաց Խաղ» Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման Հայաստանի բաց առաջնությունը /www.opengame.am/, ինչպես նաև կազմակերպում և համակարգում է տեղական ՏՀՏ ընկերությունների մասնակցությունը միջազգային ճանաչում ունեցող CeBIT /www.cebit.de/ ցուցահանդեսին:

 

ԻՏՁՄ-ն ակտիվորեն զբաղվում է նաև ՏՀՏ ոլորտի և իր անդամ-կազմակերպությունների շահերի պաշտպանությամբ: Շահերի պաշտպանության խնդիրներն իրենց մեջ ներառում են կրթության, մաքսային և հարկային օրենսդրության և վարչարարության, աշխատուժի, շուկայի զարգացման և այլ ուղղություններ: