|
|
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), Հայաստանի Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Բիզնես Ինկուբատորը և Եվրասիա Միջազգային Համալսարանը(ԵՄՀ)՝ Key Solutions խորհրդատվական ընկերության աջակցությամբ, հայտարարում են նորարարության, ՏՀՏ միջոցներով տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացման, էլեկտրոնային բիզնեսի խթանման մրցույթ: |
Մրցույթները անց են կացվում հետևյալ ուղղություններով՝
1. Պետական ծառայություններ
2. Էլեկտրոնային առևտուր
3. ՏՀՏ կիրառման արդյունավետությունը բիզնեսի տարբեր բնագավառներում
4. Գործարարության նոր և նորարար ուղղություններ
Մրցույթները անց են կացվում հետևյալ փուլերով՝
1-ին փուլ.
ա) անհատները կամ թիմերը քննարկման են ներկայացնում են իրենց գաղափարները
բ) ընտրվում են նորարար և մրցունակ գաղափարները
գ) ձևավորվում և հստակեցվում են երիտասարդական աշխատանքային թիմերը
2-րդ փուլ.
ա) գաղափարները հստակեցվում են, կառուցվում են գաղափարների բիզնես-մոդելները
բ) իրականացվում է գաղափարների բիզնես-մոդելների մրցույթ
3-րդ փուլ.
ա) ընտրված գաղափարների համար կառուցվում են փորձնական նախատիպերը և աշխատանքային մոդելները
բ) իրականացվում է փորձնական նախատիպերի և աշխատանքային մոդելների մրցույթ
Մրցույթի 1-ին փուլում մասնակիցները կարճ ժամանակում ներկայացնում են իրենց գաղափարները: Քննարկման և գնահատման արդյունքում ընտրվում են նորարար և մրցունակ գաղափարները: Այդ գաղափարների շրջանակներում ձևավորվում և հստակեցվում են աշխատանքային խմբերը: Աշխատանքային խմբերը ձևավորվում են ինչպես մասնակիցների ցանկությամբ, այնպես էլ փորձագետների գնահատման արդյունքներով:
Մրցույթի 2-րդ և 3-րդ փուլերը նախատեսվում է դիտարկել որպես թիմերի կարողությունների զարգացման (capacity building) փուլ: Այս փուլերում թիմերը մենթորների և մասնագետների աջակցությամբ մշակում են իրենց գաղափարները' կառուցելով նորարական գաղափարի բիզնես-մոդելը և ձգտելով այն հնարավորինս հասցնել փորձնական նախատիպի կամ աշխատանքային մոդելի տեսքի: Փուլերի տևողությունը կորոշվի կախված թիմերի քանակից և ծանրաբեռնվածությունից:
Այս փուլերի ընթացքում թիմերին խորհրդատվական և մենթորական աջակցություն կցուցաբերվի Key Solutions խորհրդատվական ընկերության, ինչպես նաև Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Բիզնես Ինկուբատորի և Եվրասիա Միջազգային Համալսարանի դաասխոսական և փորձագիտական անձնակազմի կողմից:
Ահրաժեշտության դեպքում թիմերի համար կկազմակերպվեն համապատասխան դասընթացներ Key Solutions խորհրդատվական ընկերության կրթական կենտրոնի, Հայաստանի Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնի, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Բիզնես Ինկուբատորի և Եվրասիա Միջազգային Համալսարանի կողմից:
Թիմերը հնարավորություն կունենան ստանալու նաև նեղ մասնագիտական խորհրդատվություն ԻՏՁՄ անդամ ընկերությունների, համագործակցող կառույցների կողմից:
Հաղթող թիմերը նորարության և մրցունակության բարձրացման գաղափարների փորձնական նախատիպերը կամ աշխատանքային մոդելները հնարավորություն կունենան ներկայացնելու.
-
- Դիջիթեք Բիզնես Ֆորում. Թվային լուծումներ Ինովացիոն տնտեսության համար միջոցառմանը, 2012 հունիս 15-16
-
- Եվրասիական տնտեսական միջազգային երիտասարդական համաժողով (http://www.eurasia-forum.ru/). IT-Start-ups մրցույթին, Եկատիրինբուրգ, 2013
Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Բիզնես Ինկուբատորի, Եվրասիա Միջազգային Համալսարանի և Key Solutions խորհրդատվական ընկերության աջակցությամբ նորարական գաղափարների համար կկազմվեն համապատասխան բիզնես-պլանները և փաստաթղթերը՝ ֆոնդհայթայթման համար:
Հնարավոր է նաև հաղթող թիմերին տրամադրել համապատասխան աջակցություն՝ նորաստեղծ ընկերությունների գրանցման համար:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև 2012թ. ապրիլի 12-ը, ժամը 18:00՝ ուղղարկելով Ձեր տվյալները (անուն, ազգանուն, ԲՈՒՀ, էլ.փոստ և հեռախոսի համար) This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. հասցեին, վերնագրում նշելով "start-up" բառը:
Մրցույթի 1-ին փուլը կկայանա 2012թ. ապրիլի 14-ին ժամը 15:00: Մրցույթի անց կացման վայրը լրացուցիչ կներկայացվի գրանցված մասնակիցներին:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. հասցեով:

