Vinaora Nivo SliderVinaora Nivo Slider

Տեղեկությունների ստացման կարգ



Ինչ տեղեկություններ կարող է տրամադրել պետական ռեգիստրը

Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանը (այսուհետև' պետական միասնական գրանցամատյան), որը ձևավորվում է պետական գրանցամատյաններից, պարունակում է տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր իրավաբանական անձանց (բացառությամբ բանկերի և ֆոնդային բորսաների), անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների մասին:

Պետական միասնական գրանցամատյանի և պետական գրանցամատյանների տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար: Պետական միասնական գրանցամատյանի և պետական գրանցամատյանների տեղեկություններից կարող են օգտվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական ու ֆիզիկական անձինք:

Յուրաքանչյուր շահագրգիռ անձ կարող է պետական միասնական գրանցամատյանի և պետական գրանցամատյանների տեղեկություններն ստանալ անմիջականորեն կամ փոստով' վճարելով պետական տուրք'օրենքով սահմանված կարգով և չափով:

Եթե անձը չի պահանջում իրավաբանական անձի կանոնադրության պատճենը, ապա համապատասխան տեղեկանքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկամն և փաստաթղթերի ընդունման բաժնի աշխատակցի կողմցի, դիմումը և կից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո: Սպասարկման բաժնի աշխատակիցը ստորագրում է տեղեկանքը, ինչպես նաև տեղեկանքը որպես էլեկտրոնային փաստաթուղթ հասանելի է դառնում համացանցում' http://www.e-register.am կայքում համապատասխան 12 նիշանոց գաղտնաբառը մուտքագրելու պայմանով:

 

Տեղեկությունների տրամադրման ժամկետները

Պետական ռեգիստրը պարտավոր է 5-օրյա ժամկետում գրավոր պատասխանել դիմողին: