Vinaora Nivo SliderVinaora Nivo Slider

 Հայտադիմում -բեռնել

ՀՀ Վարչապետի բարձր հովանու ներքո

 

ՀՀ կառավարությունը հայտարարում է 2012 թ.-ի Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն կառավարիչների ամենամյա մրցանակաբաշխության մասին:

 

ՀՀ վարչապետի հովանու ներքո ստեղծված Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կառավարիչների ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է աջակցել Հայաստանի ՏՏ ոլորտում առկա կառավարիչների որակավորման բարձրացմանը, ինչպես նաեւ բիզնեսի կառավարման ունակությունների եւ ձիրքերի բարելավմանը՝ հնարավորություն տալով նրանց մասնակցել վերապատրաստման դասընթացների աշխարհի բարձր վարկանիշ ունեցող առաջատար համալսարաններում:

 

Այս տարի մրցանակաբաշխությունը տեղի է ունենում երկրորդ անգամ: Մրցանակաբաշխության հիմնական կազմակերպիչը Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն է, հովանավորը՝ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

 

Մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան.

 

• Սովորել գործարար կառավարման սկզբունքները, որոնք հանդիսանում են տեխնոլոգիաների ոլորտում հաջողության գրավականը,

• Փորձարկել իրենց բիզնես հեռանկարները եւ նորարարական մտածողությունը,

• Ձեռք բերել տեխնոլոգիաների ոլորտում գործարար գիտելիքներ՝ բարձր վարկանիշ եւ հարուստ փորձ ունեցող դասախոսական կազմից,

• Կառուցել մասնագիտական հարաբերություններ եւ երկարատեւ գործարար շփումներ բարձր որակավորում ունեցող հասակակիցների հետ,

• Դառնալ 3500 + ղեկավարների բացառիկ ցանցի մի մաս:

 

Մասնակցության պայմանները. Մրցույթին կարող են մասնակցել ավելի քան 10 տարվա փորձ ունեցող այն կառավարիչները, ովքեր աշխատում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում: Նախորդ տարվա մրցույթի հաղթողները չեն կարող հայտադիմում ներկայացնել առնվազն հաջորդ 3 տարիների ընթացքում:

 

Մասնակցության կարգը. Հետաքրքրված անձինք կարող են դիմել՝ լրացնելով հայտադիմումը եւ ուղարկելով անհրաժեշտ փաստաթղթերը This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ. հասցեով՝ մինչև ս/թ ապրիլի 21-ը: Ընտրության գործընթացն իրականացնում է ՀՀ Վարչապետի հրամանագրով ստեղծված մրցանակաբաշխության հանձնաժողովը: Հաղթողները կհայտարարվեն մայիսի 15-ին: Տասնհինգօրյա վերապատրաստման դասընթացը տեղի կունենա Սթենֆորդի Համալսարանում (Stanford Executive Institute) օգոստոս ամսին:

 

Մանրամասների համար կարող եք դիմել Մրցանակաբաշխության հանձնաժողովի գործադիր քարտուղար Գայանե Մարկոսյանին +37410 49 23 56 հեռախոսահամարով կամ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ. փոստով:

 

Մրցանակաբաշխության հանձնաժողով

 

Նախագահ՝

Հովիկ Մուսայելյան - Սինոփսիս Արմենիա ՓԲԸ տնօրեն

 

Անդամներ՝

 

Ռալֆ Յիրիկյան – ՎիվաՍել-ՄՏՍ ՓԲԸ գլխավոր տնօրեն

Վարդան Նիկոյան – ՀՀ վարչապետի օգնական

Արա Ավետիսյան – Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր

Վահե Դանիելյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական

Արմեն Գրիգորյան – Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար

Արսեն Ղազարյան – ՀՀ գործարարների և արդյունաբերողների միության նախագահ

Արմեն Բալդրյան – Յունիքոմփ ՍՊԸ գլխավոր տնօրեն

Հովհաննես Ավոյան – Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ

Բագրատ Ենգիբարյան – Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն

Վազգեն Մելիքյան – Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի տնօրեն