Vinaora Nivo SliderVinaora Nivo Slider
 VIK0022p-1  DSC0796

 

 

5-րդ միջազգային ԴիջիԹեք բիզնես ֆորումը Հայաստանում

 

2 օր' հունիսի 15-16-ը, Արմենիա Մարիոթ հյուրանոցային համալիրում

 

ԴիջիԹեք Բիզնես Ֆորում 2012 ընթացքում


• Կքննարկվեն ՏՀՏ և այլ նորարարական տեխնոլոգիական լուծումների արդյունավետ ներդրման ձևերը, մեթոդները և խնդիրները տնտեսությունում

• Ավելի քան 50 տեղական և արտասահմանյան ընկերություններ և կազմակերպություններ կներկայացնեն իրենց լուծումներն ու առաջարկները

• Կանցկացվեն ավելի քան 40 պրեզենտացիաներ և սեմինարներ նոր տեխնոլոգիական լուծումների և ծառայությունների վերաբերյալ

 

ԴիջիԹեք Բիզնես Ֆորում 2012 բաժիններն են

• Խելացի երկրների խելացի արտադրանք-Smart production of Smart Countries

Ծառայությունների մատուցման և արտադրողականության բարձրացման թվային միջոցներ: Հաճախորդների կառավարում և սպասարկում, շուկայի ուսումնասիրություն և վաճառքների խթանման նոր եղանակներ:

 

• Խելացի երկրների խելացի ենթակառուցվածք - Smart Infrastructures of Smart Countries

Ազգային ենթակառուցվածք, խելացի համայնքներ և նորարար բիզնես միջավայր, տեխնոպարկեր և հատուկ տնտեսական գոտիներ, հարկերի կառավարման համակարգեր և էլեկտրոնային գնումներ

 

• Խելացի երկրների Խելացի Տնտեսություն' գիտելիք, բարեկեցություն և տրանսպորտի համար լուծումներ-Smart Economies of Smart Countries - knowledge, welfare and transportation needs for the future

Թվային միջոցները կրթության, բժշկության, տրանսպորտի, էներգիայի, կոմունալ ծառայությունների բնագավառներում:

 

• Խելացի Երկրների Խելացի Անվտանգություն-Smart Security of Smart Countries

Նոր անվտանգության համակարգեր, կիբերհանցագործությանի դեմ պայքարի միջոցներ, տվյալների պաշտպանություն և անվտանգ միջավայր:

 

• Խելացի Երկրների Խելացի Կառավարում-Smart Governance of Smart Countries

Ինչպես պետական էլեկտրոնային ծառայությունները կարող են բարելավել բիզնես միջավայրը և ծառայել ինովացիոն տնտեսության կայացմանը:

 

Այցելուներ

Պետական կառավարման ոլորտի, նորարարությամբ հետքրքրված բիզնեսի լայն շերտերի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելում են ԴիջիԹեք Բիզնես Ֆորում' գործընկերներ գտնելու և իրենց բիզնեսի և ծառայությունների առաջխաղացումը թվային միջոցներով ապահովելու նպատակով:

 

Մասնակիցներ

2008-2011թթ. ֆորումին մասնակցել են մի շարք առաջատար ընկերություններ' Armenian Datacom Company, Armenian Software, CHS Vericel Service, Nork, Grant Thornton Amyot, Microsoft RA, Interactive World, 7smarts, Toshiba, IT Logic, Icon Communications, Flexap, BSC, Innovasys, Sabio Consulting, Neomedia, Unitel, Eurasia University և այլ հայակական ընկերություններ, ինչպես նաև մի շարք ընկերություններ Վրաստանից, Բուլղարիայից, Մակեդոնիայից, Նիդերլանդներից, Մոլդովայից, Ալբանիայից և այլ երկրներից: