Ապրիլի 6-ին, ժամը 10:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրի «Արարատ» սրահում տեղի կունենա Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) 12-րդ տարեկան համագումարը:
Բացման և ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը:
Համագումարի ընթացքում կներկայացվեն ԻՏՁՄ 2011 թվականի հաշվետու և գործառնական զեկույցները, 2012թ. իրականացվելիք ԻՏՁՄ հիմնական ծրագրերը և նախագծերը, տեղի կունենա միության նախագահի և վարչության անդամների ընտրություններ:
Համագումարին կմասնակցեն Տեղեկատվական և Հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ընկերությունների, պետական, հասարակական, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
