|
|
Հայաստանը 88-րդ հորիզոնականում է
  
Միջազգային հեռահաղորդակցման միությունը /ՄՀՄ/, որը ՄԱԿ-ի առաջատար գործակալություններից է տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ ոլորտում, այս տարի հրապարակել է զեկույց, որը վերաբերում է 2008 թվականի /նաև 2007-ի/ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների /ՏՀՏ/ ոլորտի զարգացման ինդեքսին: Ըստ այդ ինդեքսի` Հայաստանը զբաղեցնում է 88-րդ հորիզոնականը 159 երկրների շարքում, իսկ 2007 թվականին եղել է 89-րդ հորիզոնականում:
Կարդալ ավելին...
Մենք ունենք նոր անդամ ընկերություններ
  
Ապրիլին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /ԻՏՁՄ/ կհամալրվի նոր անդամներով: Մեզ են միանում Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը /GITC/ և ՍԻ Քյու Ջի /CQG/ ընկերությունը:
Կարդալ ավելին
Բիզնես ֆորում
  
Ցանկանո՞ւմ եք կիրառել համակարգչային միջոցները Ձեր բիզնեսում և բարձրացնել Ձեր բիզնեսի արդյունավետությունը, ապա այս միջոցառումը Ձեզ համար է:
«Արդյունավետ բիզնես հաղորդակցում Եվրոպական ընկերությունների հետ»
Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնը` որպես Նիդերլանդների Արտաքին Գործերի Նախարարության մասնագիտացված գործակալություն /CBI/ և Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը /ԻՏՁՄ/ փետրվարի 3-5 կազմակերպեցին «Արդյունավետ բիզնես հաղորդակցում Եվրոպական ընկերությունների հետ» միջազգային դասընթաց: Այն վերաբերում էր բիզնեսի կազմակերպման ու վարման միջազգային ընդունված կանոնների ներմուծմանը մեր իրականություն:
|
Հայկական ՏՀՏ ընկերությունների հաջողությունները Վրաստանում
  
Հայկական 10 ՏՀՏ ընկերությունները մեծ հաջողություններով վերադարձան երկրորդ ամենամյա Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառումից, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 29-30-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Մասնակից հայկական ընկերություններն էին E-dram, CHS Verisel Service, Strategic Partners, E-works, Spyur, Lime Tech, Margasoft Corp, IDS Design and Technologies, Grant Thornton Amyot, Macadamian AR, որոնց մասնակցությունը միջոցառմանը կազմակերպում և համակարգում էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /ԻՏՁՄ/` USAID/CAPS-ի օժանդակությամբ:
Կարդալ ավելին
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Page 1 - 2 |