Banner

ԴիջիԹեք անիվների վրա

Attention: open in a new window. PDFPrintE-mail

 Թիրախայի խմբեր
•    Գործարարներ
•    Տեղական կառավարման մարմիններ
•    Ուսանողներ
•    Դպրոցականներ
•    Հիմնարկությունների աշխատակիցներ
•    Կրթական հաստատությունների աշխատակիցներ
•    Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների

Միջոցառման ընձեռած հնարավորությունները
•    տեղում վաճառքի իրականացում
•    մուտք տեղական շուկա
•    ընկերության անվան ճանաչման ընդլայնում
•    սեփական ապրանքների և ծառայությունների սպառման ընդլայնում
•    տեղական կառավարման և գործարար մարմինների հետ բիզնես շփման և համագործակցության հնարավորություն
•    ապագա տեղական կադրերի ընտրություն/ուսուցանում
•    տեղական ներկայացուցչություններ հիմնելու հեռանկար
•    տեղական շուկայի կոնյուկտուրան  ճանաչելու նպատակով տեղում հարցման/հետազոտության անցկացման հնարավորություն
•    առաջարկվող ծրագրերի/մատուցվող ծառայությունների ներկայացում, իրազեկման ընդլայնում
•     լիցենզավորված ծրագրերի վաճառքի խթանում ոչ արտոնագրվածի փոխարեն
•    ուսուցողական դասընթացների, ներկայացումների, վարժանքների, սեմինարների անցկացում
 
Առաջին (պիլոտային) ուղղության նկարագրությունը:
Միջոցառման առաջին փուլը տեղի ունեցավ 2009թ. դեկտեմբերի 21-25: Չարենցավան – Հրազդան – Սեվան – Դիլիջան – Իջևան ուղղությամբ: Յուրաքանչյուր բնակավայրում միջոցառումն անցկացվեց մեկական օր՝ 13:00-20:00: Չարենցավանում, որը դարձավ միջոցառման անդրանիկ փուլի առաջին բնակավայրը, իրականացավ պիլոտային ուղղության և “DIGITEC անիվների վրա” ողջ միջոցառման պաշտոնական բացումը, որն իրականացրեցին ՀՀ Տարածքային Կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գրիգորյանը, ՀՀ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Մյուս բոլոր բնակավայրերում միջոցառման աշխատանքների բացմանը մասնակցում էին տվյալ քաղաքների քաղաքապետերը, իսկ Սևանում և Իջևանում՝ համապատասխանաբար Գեղարքունիքի և Տավուշի մարզպետներ Արթուր Ղուկասյանը և Արմեն Ղուլարյանը: Միջոցառման Բացման արարողության և բոլոր բնակավայրերում միջոցառման աշխատանքների բացման պաշտոնական և բարձր մակարդակը լրացուցիչ խթան հանդիսացավ այցելուների թվի բարձրացման համար:
    Միջոցառման անդրանիկ փուլը մեծ հետաքրքրություն առաջացրեց թիրախային այցելուների, տեղական կառավարման մարմինների, երիտասարդության շրջանում, որոնց այցելություն միջոցառմանը բավականին բարձր էր:

Առաջիկա փուլի նկարագրությունը
“DigiTec անիվների վրա” արտագնա ցուցահանցես-տոնավաճառի այս փուլը տեղի կունենա Աշտարակ(1օր)-Ապարան(1օր)-Սպիտակ(1օր)-Վանաձոր(2օր) ուղղությամբ:  Նախատեսում է ունենալ շուրջ 15 մասնակից` հայաստանյան ՏՀՏ ընկերություններից:
Միջոցառման շրջանակներում կանցկացվի ցուցահանդես-տոնավաճառ, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ցուցադրել և տեղում վաճառել իրենց ապրանքները:
Ինչպես նաև այդ նպատակով հատկացված սենյակում սեմինարների, վարժանքների և դասընթացների անցկացում:
Զվարճանքի բաղադրիչի շրջանակներում տեղական բնակչության հետաքրքրությունը միջոցառման նկատմամբ բարձրացնելու նպատակով կկազմակերպվի ռոբոտների ցուցադրական ելույթ, որը կանցի կենտրոնական սրահում, ինչպես նաև կանցկացվի զվարճալի միջոցառում` ցուցահանդես-տոնավաճառին կից:

Միջոցառմանբ նախատեսված ուղղությունները
“DigiTec անիվների վրա” արտագնա ցուցահանցես-տոնավաճառը նախատեսում է հաջորդական կարգով ներառել ՀՀ և ԼՂՀ ողջ տարածքը` այցելելով 42 քաղաք: Միջոցառման անցկացման վայրերը խմբավորվում են հետևյալ ուղղություններում: Ինչպես նշվեց՝ առաջին փուլն արդեն հաջողությամբ կայացել է: Ուղղությունների նշված հերթականությունը կարող է փոփոխվել:
•    – Աշտարակ 1օր – Ապարան 1օր – Սպիտակ 1օր – Վանաձոր 2օր (3-7 մարտ 2010)
•    – Ստեփանավան 1օր – Ալավերդի 1օր – Տաշիր 1օր – Ամասյա 1օր – Աշոցկ 1օր (28 մարտ – 1 ապրիլ, 2010)
•    – Թալին 1օր – Արթիկ 1օր – Մարալիկ 1օր – Գյումրի  2օր (14 - 18 ապրիլ, 2010)
•    – Ստեփանակերտ 2օր – Շուշի 2օր (6-9 մայիս, 2010)
•    – Արտաշատ 1օր – Արարատ 1օր – Եղեգնաձոր 1օր – Վայք 1օր – Ջերմուկ 1օր (23-27 մայիս, 2010)
•    – Սիսյան 1օր – Գորիս 1օր – Ղափան 1օր – Քաջարան 1օր – Մեղրի 1օր (10-14 հունիս, 2010)
•    – Գավառ 1օր – Վարդենիս 1օր – Մարտունի 1օր – Կարմիր 1օր – Սևան 1օր (1 -5 Հուլիս, 2010)
 
 
Banner
Banner
Banner
Banner