Մոռացել եք Մուտքանունը
Մոռացել եք գաղտնաբա՞ռը Գրանցվել

Վերջին նորությունները

ՀՀ կառավարության որոշում N 972-Ն 07 September 2010, 06.37 Ակտեր
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը հարկային ...

Գծին հետևող ռոբոտների մրցույթ 26 August 2010, 05.04 Գծին հետևող ռոբոտների մրցույթ
        Մրցույթի մասնակիցները պետք է նախագծեն և պատրաստեն ...

6-րդ ԴիջիԹեքը 24 August 2010, 12.04 Նորություններ
6-րդ անգամ անցկացվող «DigiTec Expo 2010» ամենամյա ցուցահանդեսը, ...

Banner

Attention: open in a new window. PDFPrintE-mail

Advisory - Advisory

 

Խորհրդատու

Հայաստանում և սփյուռքում կուտակված մասնագիտական փորձի փոխանակումը ռազմավարական կարևոր խնդիր է: Այս գործընթացում խորհրդատվական ծառայությունները համարվում են ոլորտի զարգացման խթանման ամենաազդեցիկ գործիքներից: Հենց այդ նպատակով ՏՀՏ-վեբ պորտալում նախատեսված է միջավայր, ուր մասնագետը կամ կամավորը կարող են խորհրդատվություն տալ:


Ուզում եմ հատուկ ընդգծել, որ գիտելիքի և փորձի փոխանակման վրա դրված է հիմնական նպատակակակետ ամբողջ ՏՀՏ-վեբ պորտալում:


ԻՏՁՄ բիզնես խորհրդատվության ծառայությունը օգնում է Հայաստանյան բարձր տեխնոլոգիական կազմակերպություններին բարելավելու իրենց բիզնես գործառույթներն ու ծավալները, որն իր հերթին թույլ կտա բարձրացնելու մրցունակությունը տեղական և համաշխարհային շուկաներում` ստեղծելով միջազգային և տեղական բիզնես և մասնագիտական խորհրդատուների և ծառայություններ մատուցողների ցանց: ԻՏՁՄ ծառայություններն իրենց մեջ ներառում են.


Օնլայն բիզնես խորհրդատվություն Այս ծառայության միջոցով տեղական ձեռներեցները, կառավարիչներն ու տեխնիկական մասնագետները կարող են ԻՏՁՄ անդամներից կամավորական հիմունքներով ստանալ օնլայն խորհրդատվություն: Կամավոր խորհրդատվությունը ներառում է տեղական և միջազգային մեծ փորձ ունեցող մասնագետների կողմից մատուցվող ծառայություններ` շուկայագիտության և վաճառքների, որակի երաշխիքի և սերտիֆիկացման, կադրային քաղաքականության և կառավարման, ինչպես նաև բիզնեսի այլ ոլորտներում:


Բիզնես ծառայության մատուցում (BSPs) – ԻՏՁՄ համագործակցում է դոնորային կազմակերպությունների հետ, այդ թվում` ՁԻՀ, CAPS և BAS , որոնք օգնում են տեղական բարձր տեխնոլոգիական ընկերություններին ստանալու ձեռնարկությունների աջակցություն:


Միջազգային փորձագետների հետ խորհրդատվություն ԻՏՁՄ կարող է աջակցել տեղական կազմակերպությունների` կազմակերպելու խորհրդատվություն կամ դասընթացներ միջազգային կազմակերպությունների, այդ թվում CAPS, ՁԻՀ կողմից ֆինանսավորվող խորհրդատուների հետ:


Բիզնես զարգացման ՀՏՀ – (Շուտով) Նախատեսում է պատասխաններ հաճախակի տրվող հարցերին:  Այս ծառայությունը մատուցում է առօրյա խնդիրների և հարցերի վերաբերյալ տեղեկատվություն:


 

 

 
Banner
Banner
Banner