Վերջին նորությունները

«BRIDGE» IX Միջազգային Տնտեսական Համաժողով 03 February 2012, 07.15 Նորություններ
 Այսօր կմեկնարկի «BRIDGE» IX Միջազգային Տնտեսական Համաժողովը, ...

Դեռևս 2000թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի ...

Պորտալ Մենեջերի օգնական 01 February 2012, 07.15 Կարիերայի կենտրոն
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը ...

 "Նորք" տեղեկատվավերլուծական կենտրոնն աշխատանքի է հրավիրում ...





Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում

PDFPrintE-mail

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն իր հարևան ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրների շարքում համարվում է առաջատար երկրներից մեկը: Դրա հիմքը ստեղծվել էր թերևս այն ժամանակ, երբ Խորհրդային Հայաստանը դարձավ նախկին ԽՍՀՄ գիտական, գիտահետազոտական և բարձր տեխնոլոգիաներ արտադրող հիմնական հանգույցը: Աճի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել էին 1987թ., երբ, ըստ տարբեր հաշվարկների, Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ոլորտում աշխատում էին շուրջ 100.000 մասնագետներ: ԽՍՀՄ փլուզումը, տարածաշրջանային հակամարտությունները և ավերիչ երկրաշարժը երկրի հյուսիսում հսկայական տնտեսական վնասներ հասցրեցին Հայաստանին: Բարձր տեխնոլոգիաների ոլորտին պատճառած վնասները նույնպես զգալի էին, գիտական և գիտահետազոտական հաստատությունների մեծամասնությունը կրճատել կամ դադարեցրել էին իրենց գործունեությունը` թողնելով հազարավոր գործազուրկներ:


1991թ. ձեռքբերած անկախությունը իր հետ բերեց լիովին նոր հնարավորություններ ոլորտի և, մասնավորապես, ձեռներեցների ու ՏՏ մասնագետների համար: Խոշորածավալ արտադրական գործունեությունից ոլորտի մասնագիտացումը փոխվեց դեպի ծրագրային ապահովման և ծառայությունների սեգմենտ, որտեղ վերջին 10 տարիների ընթացքում արձանագրվել են աճի բավականին բարձր տեմպեր: Այսօր ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ու խոստումնալից ճյուղերից է: Անցյալի հաջողությունները, բարձրակարգ մասնագետներն ու հայկական ձեռնարկատիրական ոգին ոլորտի հետագա զարգացման լուրջ հեռանկարներ են երաշխավորում:


Պատմական նախադրյալներ


Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացումը բաժանվում է երկու հիմնական փուլերի` Խորհրդային շրջան և ետխորհրդային անկախ Հայաստան: Խորհրդային շրջանում Հայաստանը համարվել է ինֆորմատիկայի և էլեկտրոնիկայի ոլորտների գիտահետազոտական և արդյունաբերական կենտրոններից մեկը: Այդ ավանդույթը դրվել է դեռևս 1950-ական թվականներին, երբ հանրապետությունում սկսեցին գործել մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ և կիսահաղորդիչներ արտադրող ձեռնարկություններ: Այս հաստատությունները գործում էին Խորհրդային Միության կառավարության խոշոր և միջին պատվերներով, որոնք ուղղված էին  հիմնականում արդյունաբերության և պաշտպանության ոլորտի ապահովմանը: Բազմաթիվ կազմակերպություններ ստեղծել էին ծրագրավորման իրենց բաժինները, որոնք ուղղված էին հիմնականում հաշվապահության և այլ գործառույթների ավտոմատացմանը: Զարգացման երկրորդ փուլում տեխնոլոգիական ոլորտի հիմնական ուղղվածությունն էր  ծրագրային պատվերների ներգրավումը (աուտսորսինգ) և ծրագրային ապահովման մշակումը: Այս ժամանակաշրջանում հայկական ՏՏ ոլորտի ներուժը ճանաչվեց բազմաթիվ ներդրողների, պետական գործիչների և մասնագետների կողմից: Մի շարք տրանսազգային ընկերություններ Հայաստան ներմուծեցին գիտահետազոտական, գործառնական և ծրագրավորման պատվերներ: ՀՀ կառավարությունը հայտարարեց տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը:

Ինֆորմացիոն ռեսուրս` Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ (ՁԻՀ)