Վերջին նորությունները

«BRIDGE» IX Միջազգային Տնտեսական Համաժողով 03 February 2012, 07.15 Նորություններ
 Այսօր կմեկնարկի «BRIDGE» IX Միջազգային Տնտեսական Համաժողովը, ...

Դեռևս 2000թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի ...

Պորտալ Մենեջերի օգնական 01 February 2012, 07.15 Կարիերայի կենտրոն
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը ...

 "Նորք" տեղեկատվավերլուծական կենտրոնն աշխատանքի է հրավիրում ...

6-րդ ԴիջիԹեքը

Attention: open in a new window. PDFPrintE-mail

6-րդ անգամ անցկացվող «DigiTec Expo 2010» ամենամյա ցուցահանդեսը, որը տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի տարվա առանցքային իրադարձությունն է, այս տարի կանցկացվի հոկտեմբերի 29-31-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ցուցահանդեսի պլատինե հովանավորությունը ստանձնել է VIVACELL MTS ընկերությունը, գլխավոր հովանավորն է D-Link ընկերությունը: Միջոցառմանն իրենց ակտիվ մասնակցության մասին արդեն իսկ հայտնել National Instruments, Synopsys, Ucom, Intracom, I-con, Unicomp, EIF, Nork, Apaga, Instigate, GNC, Softline, Scancode, Lanar,  YETRI և մի շարք այլ ընկերություններ: Առաջին անգամ այս տարի ցուցահանդեսին կմասնակցի նաև գերմանական Krohne ընկերությունը: Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կունենա 15.000 այցելու և 60 մասնակից ընկերություն:

«DigiTec Expo»-ի շրջանակներում կանցկացվեն մի շարք հարակից միջոցառումներ: Դրանք են`
  •      DigiTec Տեխնոլոգիական ֆորում - Համահայկական ինժեներական ֆորում, որին ակնկալվում է հայաստանյան և սփյուռքի շուրջ 1500 ինժեներների մասնակցություն:
  •      DigiTec Start Up forum - Նորաստեղծ ընկերությունները ներկայացնում են իրենց ծառայությունները և գործունեությունը:
  •      Էլեկտրոնային կառավարում ֆորում  - ՀՀ կառավարության և առընթեր մարմինների էլեկտրոնային ծառայությունների ներկայացում:
  •      DigiLife սեմինարների շարք
  •      Համակարգչային խաղեր նախագծողների Հայաստանի բաց առաջնություն
  •      «Երևան Գիտության փառատոն»
  •      Արմռոբոտիքս- Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն
Ցուցահանդեսի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Բացի այդ, ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը: «DigiTec Expo»-ն նաև մի շարք կարևոր խնդիրներ է լուծում. նախ` Հայաստանը դրսում ներկայացվում է որպես բարձր տեխնոլոգիական իրադարձությունների երկիր, բացի այդ, ցուցահանդեսն ունի նաև ներդրումների ներգրավման նպատակ. արտասահմանյան ներդրողները կարող են այստեղ միանգամից ծանոթանալ ամբողջ ՏՏ համայնքին և հետագա ծրագրեր նախանշել: