|
  
ԻՏՁՄ շարունակում է էլեկտրոնային առևտրի դաշտի բարելավմանը նվիրված միջոցառումների շարքը: Միջոցառումների և կատարված աշխատանքի արդյունքում առաջ եկած հիմնախնդիրները և հետագա անելիքները քննարկելու համար սույն թվականի Դեկտեմբերի 9-11 Աղվերանի «Արթուրս» հյուրանոցային համալիրում տեղի կունենա հերթական «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը՝ նվիրված էլեկտրոնային առևտրի և բիզնեսում ՏՀՏ լուծումների ներդրման հիմնախնդիրներին: Այժմ կազմվում է հանդիպման օրակարգը, ուստի հետաքրքրված կողմերին առաջարկում ենք «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումին հանդես գալ էլեկտրոնային ներկայացմամբ՝ ներկայացնելով իրենց լուծումները Էլեկտրոնային առևտրի և բիզնեսի առաջխաղացման ՏՀՏ միջոցների վերաբերյալ: Ներկայացումների թեմաները կարող են վերաբերվել վճարման համակարգերին, լոգիստիկ լուծումներին, պատվերի ընդունմանը և ձևակերպմանը, առաջարկների էլեկտրոնային առաջխաղացմանը և այլն՝ չբացառելով էլեկտրոնային առևտրին նվիրված և հարակից ցանկացած լուծումներ և հաջողության պատմություններ: Նախատեսվում է նաև միջոցառման անցակցման նախասրահում կազմակերպել թեմային նվիրված ՏՀՏ լուծումների ցուցադրություն: Էլեկտրոնային ներկայացումների թեմաները խնդրում ենք ուղարկել մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ մինչև սույն թվականի Նոյեմբերի 18-ը: ԻՏՁՄ իրավունք է վերապահում ընտրել միջոցառման թեմատիկային առավեր համահունչ ներկայացումները:
|