Վերջին նորությունները

«BRIDGE» IX Միջազգային Տնտեսական Համաժողով 03 February 2012, 07.15 Նորություններ
 Այսօր կմեկնարկի «BRIDGE» IX Միջազգային Տնտեսական Համաժողովը, ...

Դեռևս 2000թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի ...

Պորտալ Մենեջերի օգնական 01 February 2012, 07.15 Կարիերայի կենտրոն
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը ...

 "Նորք" տեղեկատվավերլուծական կենտրոնն աշխատանքի է հրավիրում ...

Գծին հետևող ռոբոտների մրցույթ

Attention: open in a new window. PDFPrintE-mail

 

 
 
     Մրցույթի մասնակիցները պետք է նախագծեն և պատրաստեն այնպիսի ռոբոտ, որը կկարողանա հետևել և շարժվել սպիտակ դաշտի վրա գծված սև գծերի ուղղությամբ: Դաշտը քառակուսի հարթություն է, որի եզրամասերում պատնեշներ կան: Դաշտում գույություն ունեն խոչընդոտներ, որոնց հաղթահարումը ռոբոտների կողմից թիմերին կբերի լրացուցիչ միավորներ:     

    Ռոբոտները պետք է ունենան սահմանափակ չափեր և քաշ, որը կնեկայացվի ժյուրիի անդամների կողմից:Ռոբոտները կարող են սնվել ինչպես իրենց մեջ տեղադրված մարտկոցների միջոցով, այնպես էլ արտաքին կամ այլընտրանքային էներգիայի աղբյուրներով: Հաղթող կճանաչվի այն թիմը, որի կողմից նախագծված և պատրաստված ռոբոտը նվազագույն ժամանակում և նվազագույն սխալներով կիրականացնի իր առջև դրված խնդիրը: 

 

Մասնակցության պայմաններ 

«Գծին հետևող ռոբոտ» մրցույթի ընթացքում մասնակիցները պետք է նախագծեն և  պատրաստեն ռոբոտ, որը պետք է գտնվի սպիտակ դաշտում, որի վրա կան սև գծեր, որոնցով պետք է շարժվի ռոբոտը: Դաշտի վրա կան նաև հատուկ նշաններ, որոնք ռոբոտը պետք է հասկանա և կատարի դրանց համապատասխան գործողությունը:

Մրցույթի մասնակից թիմը պետք է առավելագույնս բաղկացած լինի 4 անդամներից նվազագույնը 1: Թիմը կարող է ունենա ավագ և հրահանգիչ, վերջինս հանդիսանում է թիմի չորրորդ անդամ: Մրցույթին կարող են մասնակցել մինչև 21 տարեկան անձինք, հրահանգիչը կարող է լինել 21 տարեկանից բարձր: Հրահանգիչը չի հանդսանում թիմի լիիրավ անդա. Նա պետք է թիմին ուղորդի և մրցույթի ժամանակ իրավունք չունի մոտենալ ռոբոտին:

Մրցույթի մասնակիցները գրանցման ավարտից պետք է հաստատեն իրենց մասնակցությունը` լրացնելով համապատասխան թղթեր, կազմեն ռոբոտ պատրաստելու նախագիծ, կազմեն անհրաժեշտ մասերի ցուցակ` նախապես տրամադրված ցուցակի հիման վրա, մասնակցեն բոլոր նախնական մրցույթներին: Մասնակիցները նախագծերի հաստատումից հետո իրենց նախորոք տրված ցուցակով կստանան ռոբոտ պատրսատելու համար անհրաժեշտ մասերը:

Մնանրամասների համար զանգահարեք /010/ 54 88 81, կամ ուղարկեք  նամակ  This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it  հասցեին: