Բարի գալուստ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների
Ձեռնարկությունների Միություն
Մեր միությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով, հիմնադիրներն են «Միգմա», «Ալգորիթմ», «Լինկ», «Հայկական ծրագրեր», «Արմինկո» և «Սեդիթ» ընկերությունները:
Մեր միությունը ստեղծվել է տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ և տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտների ձեռնարկությունների, ընկերությունների տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման և ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով:
Ներկայումս մեր անդամ ընկերությունների թիվն արագորեն աճում է: 2011թ. դեկտեմբերի 27-ի դրությամբ նրանց թիվը հասել է 61-ի: Մեր անդամները Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններ են: ԻՏՁՄ անդամները մասնավորապես ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում: