Վերջին նորությունները

«BRIDGE» IX Միջազգային Տնտեսական Համաժողով 03 February 2012, 07.15 Նորություններ
 Այսօր կմեկնարկի «BRIDGE» IX Միջազգային Տնտեսական Համաժողովը, ...

Դեռևս 2000թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի ...

Պորտալ Մենեջերի օգնական 01 February 2012, 07.15 Կարիերայի կենտրոն
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը ...

 "Նորք" տեղեկատվավերլուծական կենտրոնն աշխատանքի է հրավիրում ...





PDFPrintE-mail

 

Խորհրդատու


Հայաստանում և սփյուռքում կուտակված մասնագիտական փորձի փոխանակումը ռազմավարական կարևոր խնդիր է: Այս գործընթացում խորհրդատվական ծառայությունները համարվում են ոլորտի զարգացման խթանման ամենաազդեցիկ գործիքներից: Հենց այդ նպատակով ՏՀՏ-վեբ պորտալում նախատեսված է միջավայր, ուր մասնագետը կամ կամավորը կարող են խորհրդատվություն տալ:


Ուզում եմ հատուկ ընդգծել, որ գիտելիքի և փորձի փոխանակման վրա դրված է հիմնական նպատակակակետ ամբողջ ՏՀՏ-վեբ պորտալում:


ԻՏՁՄ բիզնես խորհրդատվության ծառայությունը օգնում է Հայաստանյան բարձր տեխնոլոգիական կազմակերպություններին բարելավելու իրենց բիզնես գործառույթներն ու ծավալները, որն իր հերթին թույլ կտա բարձրացնելու մրցունակությունը տեղական և համաշխարհային շուկաներում` ստեղծելով միջազգային և տեղական բիզնես և մասնագիտական խորհրդատուների և ծառայություններ մատուցողների ցանց: ԻՏՁՄ ծառայություններն իրենց մեջ ներառում են.


Օնլայն բիզնես խորհրդատվություն Այս ծառայության միջոցով տեղական ձեռներեցները, կառավարիչներն ու տեխնիկական մասնագետները կարող են ԻՏՁՄ անդամներից կամավորական հիմունքներով ստանալ օնլայն խորհրդատվություն: Կամավոր խորհրդատվությունը ներառում է տեղական և միջազգային մեծ փորձ ունեցող մասնագետների կողմից մատուցվող ծառայություններ` շուկայագիտության և վաճառքների, որակի երաշխիքի և սերտիֆիկացման, կադրային քաղաքականության և կառավարման, ինչպես նաև բիզնեսի այլ ոլորտներում:


Բիզնես ծառայության մատուցում (BSPs) – ԻՏՁՄ համագործակցում է դոնորային կազմակերպությունների հետ, այդ թվում` ՁԻՀ, CAPS և BAS , որոնք օգնում են տեղական բարձր տեխնոլոգիական ընկերություններին ստանալու ձեռնարկությունների աջակցություն:


Միջազգային փորձագետների հետ խորհրդատվություն ԻՏՁՄ կարող է աջակցել տեղական կազմակերպությունների` կազմակերպելու խորհրդատվություն կամ դասընթացներ միջազգային կազմակերպությունների, այդ թվում CAPS, ՁԻՀ կողմից ֆինանսավորվող խորհրդատուների հետ:


Բիզնես զարգացման ՀՏՀ – (Շուտով) Նախատեսում է պատասխաններ հաճախակի տրվող հարցերին:  Այս ծառայությունը մատուցում է առօրյա խնդիրների և հարցերի վերաբերյալ տեղեկատվություն: