|
Տեղեկատավական տեխնոլոգիաների ամիս Հայաստանում 2008թ.-ի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանավորությամբ Հայաստանում կանցկացվի Տեղեկատվական տեխնոլոգիաների միամսյակ: Միամսյակի շրջանակներում նախատեսվող միջոցառումների ցանկը քննարկվեց հուլիսի 28-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգաման խորհրդի նիստում, որը ղեկավարում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստի ընթացքում ՏՏ ամսվա շրջանակներում անցկացվելիք խոշորագույն միջոցառումները հոկտեմբերի 3-5-ը նախատեսված DigiTec տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ցուցահանդեսն է և հոկտեմբերի 4-ին և 5-ին անցկացվող ArmTec բարձր տեխնոլոգիաների գլոբալ կոնֆերանսը: ՏՏ ամսվա շրջանակներում նախատեսվում է կազմակերպել և անցկացնել 11 միջոցառում: Վերջիններիս շարքը համալրելու են մասնավորապես National Instruments ընկերության տարածաշրջանային կոնֆերանսը, Microsoft RA ընկերության Imagine Cup մրցույթը, Ծրագրավորման բաց մրցույթը, Տեսողության հաշմանդամներն ընդդեմ համակարգչի ծրագիրը:
|